Ընդիմությունը փոխանակ Բաղրակյան 26-ի դեմ ցույց անի, Բելառուսի դեսպանատան դիմացն է ցույց անում. Քաղաքագետ


Ընդիմությունը փոխանակ Բաղրակյան 26-ի դեմ ցույց անի, Բելառուսի դեսպանատան դիմացն է ցույց անում. Քաղաքագետ

  • 08-02-2017 18:34:17   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  
 
«Ի՞նչ է կատարվում
-----------------------------
Բելառուսը և Ադրբեջանը իրենց խնդիրներն են լուծում և հանդես են գալիս որպես սուվերեն երկրներ, այսինքն ինքնուրույն որոշումներ են կայացնում իրենց քաղքականությունից ելնելով: Իսկ եթե ավելի հստակ խոսենք, քաղաքականությունը անձնավորված է և խոսքը գնում է հենց ղեկավարների ազդեցության մասին:
 
-Ադրբեջանը Հայաստանին (իրականում Սերժ Սարգսյանին) ցույց է տալիս, որ ինքը 0 է և ունակ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, ավելին` հերթական անգամ ցույց է տալիս, որ անգամ Եվրասիական Միության մեջ, որի անդամը ինքը չէ, իր դերն ավելի մեծ է, քան Սերժ Սարգսյանինը, մյուս կողմից Բրյուսելում արհամարհում է ՊԱՍԵ նախագահին), նաև իր երկրում բարձրացնում է իր իմիջը և մասնավորապես իր բանակին ցույց է տալիս, որ ինքն է հարցերը լուծողը:
 
-Բելարռուսը, կամ ավելի ճիշտ Լուկաշենկոն, կոտոշներ է ցույց տալիս Ռուսաստանին և ստիպում է իր շահերի հետ հաշվի նստել, ավելին, Ադրբեջանից էլ տնեսական դիվիդենտներ է ստանում Հայաստանի հաշվին և էլի ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը 0 է: Իսրայելի հետ էլ կապված ասում է, որ այս հարցում "այսբերգի տակ ավելի շատ բան է թագնված, քան գագաթում" և Իսրայելը իր հարցերը կլուծի Ադրբեջանի հետ, ասինքն ասում է, որ Իսրայելի դեմ ոչինչ չունի ու ոչ մի բան չի խոսում Հայաստանի մասին, որը կարծես թե (իսկ ինչո՞ւ կարծես թե) գոյություն չունի իր համար:
 
-Ռուսաստանը լռում է և մտածում է ինչ քաղաքականություն որդեգրի Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ: Միանգամից տեսակետ չեն հայտնում, զգուշանում է, այսինքն նրանց լուրջ է վերաբերվում` սուվերեն երկրների հետ գործ ունի:
 
-Ինչ է անում Հայաստանի իշխանությունը: Ոչ մի բան, իսկ ընդիմությունը փոխանակ Բաղրակյան 26-ի դեմ ցույց անի և հստակ պահանջներ ներկայացնի, Բելառուսի դեսպանատան դիմացն է ցույց անում, այսինքն նույնպես ասելիք և առաջարկելիք չունի: Իսկ բանակը նման դեպքերից բարոյալքվում է և տեսնում են, որ թիկունքում ուժ և կամք չկա»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play