Փորձարկվելու են ԱԺ ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը


Փորձարկվելու են ԱԺ ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը

  • 09-02-2017 16:10:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը սույնով հայտնում է, որ փետրվարի 12-ին Շիրակի մարզի Ախուրիկ և Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում փորձարկվելու են ԱԺ ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը:
 
Տեղում իրականացվելու է նաև կրկնաքվեարկության և խախտումների այլ փորձեր ստուգելու համար էլեկտրոնային գրանցման սարքերի աշխատանքը այդ իրավիճակներում:
 
Հայտնում ենք, որ այս ընտրությունները լրագրողների կողմից կարող են լուսաբանվել հին ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
UICArmenia.org
+374 (0) 11 355042
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play