Մեկնարկել է «Tehran International Tourism Exhibition» զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսը


Մեկնարկել է «Tehran International Tourism Exhibition» զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսը

  • 09-02-2017 17:03:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 6-ին մեկնարկեց «Tehran International Tourism Exhibition» զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսը: 
Ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ ներկայացել է միասնական տաղավարով` վեց հայկական զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ: 
 
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության, հայկական EXPO GROUP և իրանական TITEX ընկերությունների համագործակցությամբ: Իրանական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նույնպիսի ձևաչափով այս տարի ապրիլի 21-23-ը Երևանում կայանալիք «InTour Expo 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին Իրանի ներկայանալի մասնակցության ուղղությամբ: 
Ցուցահանդեսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհանոցը, կազմակերպել հյուրասիրություն` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը մասնկացել են նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները` դեսպան Արտաշես Թումանյանի գլխավորությամբ:
Հայկական տաղավար են այցելել այլ երկրների պատվիրակություններ, զբոսաշրջության ղեկավարներ և պատասխանատուներ: 
Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար պարոն Ավետիս Գիդանյանի հետ և ձեռք բերվել պայմանավորվածություն Լիբանանի և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորում համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play