Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրենը վարպետության դասեր կտա Երևանում (Տեսագրություն)


Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրենը վարպետության դասեր կտա Երևանում (Տեսագրություն)

  • 10-02-2017 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Փետրվարի 10 -ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ  ասուլիս՝ պարավեստի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թեման՝  ««Ստեպ»-ի մշակույթը աշխարհում և Հայաստանում. պարատեսակի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը. Զարգացման անհրաժեշտությունը. տարածման. ուսուցման հրատապ խնդիրները. Շոն Գավանի այցի նպատակը. միջազգային առաջնություններում  և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները»։ 
 
Բանախոսներն են.
 
Շոն Գավանը - Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրեն 
Արման Ղուկասյանը «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ 
Ստեփան Ղամբարյանը – Դերասան եւ բալետմաստեր. Հայաստանի ստեպի ֆեդերացիայի նախագահ  «Դոփապարի»  ֆեդերացիայի նախագահ
 
 
Շոն Գավանի մասին.
 
Շոն Գավանը - Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրենն է։ Նա ծագումով Շոտլանդացի է, բայց այժմ բնակվում է Հոլանդիայում և  Իռլանդական պարերի դասեր է տալիս Հոլանդիայում և Գերմանիայում։
 
Շոնը սկսել է ուսումնասիրել  իռլանդական պարերը 10 տարեկան հասակից, երբ դեռ բնակվում էր Շոտլանդիայում, իսկ այժմ նա արդեն հաջողակ ուսուցիչ է, և նրա աշակերտները բազում միջազգային մրցույթների հաղթողներ են։
Նա իռլանդական պարերի վարպետության դասեր է տվել Չինաաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելարուսիայում, Իռլանդիայում, Արգենտինայում, Չիլիյում, Ճապոնիայում և Ավստրալիայում։
Նրա  պարողներից ոմանք ընդգրկվել են հանրահայտ «Riverdance» Իռլանդական պարերի խմբում՝ Մայքլ Ֆլեյտլի ղեկավարությամբ։
 
Իռլանդական պարերը այժմ հայտնի են ամբողջ աշխարհում շնորհիվ Իռլանդական «Riverdance» և «Lord of the Dance» պարային խմբերի կողմից կազմակերպած շոուներով,որոնք վերջին 20 տարիների ընթացքում ունեցել են միլիոնավոր հանդիսատես։
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։  
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play