Ռուսաստանը վստահում է Ալիեւին, սակայն, ամեն ինչի գնաց Պերմյակովին Հայաստանին չհանձնելու համար


Ռուսաստանը վստահում է Ալիեւին, սակայն, ամեն ինչի գնաց Պերմյակովին Հայաստանին չհանձնելու համար

  • 09-02-2017 17:45:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը հիասթափված է իր քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու Բելառուսի որոշումից: Ռուսաստանը չի անհանգստանում Բաքվի բանտում իր քաղաքացու ճակատագրի համար, Ռուսաստանը վստահում է Ալիեւին:
 
2 տարի առաջ այս օրերին Հայաստանը ցնցվել էր: Հունվարի 12-ին ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամերիին: 6 ամսական երեխային նա սպանել էր սվինով:
Հայ հանրությունը պահանջում էր հանձնել զինվորին՝ ոչ թե ամբոխին, ոչ էլ կուկլուս-կլանին, այլ հայկական արդարադատությանը: Ռուսաստանը, սակայն, ոտնահարելով բոլոր հնարավոր ու անհնար պայմանագրերն ու նորմերը, Հայաստանին ստիպեց «արդարադատություն» իրականացնել ռուսական բազայի տարածքում եւ այդպես էլ թույլ չտվեց հայ իրավապահներին ու իրավապաշտպաններին շփվել Պերմյակովի հետ:
 
Հնարավոր է, Ռուսաստանը փրկում էր ոչ թե Պերմյակովին, այլ գաղտնիքը, որը նա կարող էր բացահայտել: Ռուսաստանը, սակայն, ամեն ինչի գնաց, որ իր քաղաքացուն Հայաստանին չտա: Հանուն դրա Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինին անգամ բարեկամության շքանշան տվեցին Երեւանում:
Դժվար է ասել, թե ուր է հիմա Պերմյակովը՝ կամ բազայում է, կամ էլ տեղափոխել են Ռուսաստան: Մի խոսքով, Հայաստանում ոչ ոքի դա այլեւս չի հետաքրքրում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play