ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հյուրընկալվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հյուրընկալվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում

  • 09-02-2017 19:10:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
 
Այցելության համար շնորհակալություն հայտնելով Մովսես Հակոբյանին՝ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական:
Մովսես Հակոբյանն «Արիության դասի» շրջանակում  անդրադարձել  է  Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը,  խոսել  զինված  ուժերում  ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին:  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին  հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն: 
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին: 
Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին  մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է  խրախուսական պարգևներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play