Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը


Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը

  • 09-02-2017 19:22:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ կառավարությունը հաստատել է պետական գնումների ոլորտում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:
 
Որոշ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն էլեկտրոնային դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն՝ պատվիրատուներն ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը: Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը: Այս կապակցությամբ որոշմամբ սահմանվում է` ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ: Կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի լիազորած պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ: Կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Միաժամանակ նախատեսվում է` մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play