Բաց դասի շրջանակներում ԱԺ էին այցելել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաները


Բաց դասի շրջանակներում ԱԺ էին այցելել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաները

  • 09-02-2017 19:28:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: 
 
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով տարիներ առաջ ուսանել է գեղարվեստի քոլեջում: 
 
Խոսելով խորհրդարանի օրինաստեղծ գործունեության մասին՝ պատգամավորն անդրադարձել է երիտասարդությանը եւ ընդհանրապես հայ մարդուն հուզող խնդիրներին, ժամանակի մարտահրավերներին: Կարեւորելով գեղագիտական կրթության եւ արվեստի ազդեցության դերը հայ մարդու կյանքում՝ պարոն Ախոյանն ընդգծել է ակտիվ, նախաձեռնող ու գրագետ քաղաքացու կարեւոր դերը մեր երկրի կայացման գործում: 
 
Ուսանողների խնդրանքով Արագած Ախոյանն անդրադարձել է արտագաղթին, հայաստանյան աշխատաշուկայում նկարիչների, քանդակագործների պահանջարկին եւ ազգային ինքնության պահպանմանը վերաբերող խնդիրներին:
 
Պատգամավորը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ընդունման եւ Արեւմտյան Հայաստանի հետ կապված իր ծրագրերի եւ անելիքների մասին՝ հորդորելով երիտասարդներին չհեռանալ հայկական արմատներից, ծառայեցնել իրենց գիտելիքը եւ ձիրքը հայրենիքի շենացմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play