Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին


Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

  • 09-02-2017 19:48:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրության ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, ԳԴՀ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն