Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովին


Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովին

  • 10-02-2017 17:37:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 10-ին ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովին։
 
Ադամկուլ Ժունուսովը Հայաստանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։
 
Այսօր արդեն փորձագիտական խումբը խորհրդակցություն է անցկացրել, որից հետո սկսվել են ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցության փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն