Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Սամվել Նիկոյանը


Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Սամվել Նիկոյանը

  • 10-02-2017 17:44:02   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am.Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
 
Իսկ շտաբը կգործի Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղից է, Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի կնքահայրն է: Նիկոյանը պահպանել է իր կապերը շիրակցիների հետ, հաճախակի է իր գործընկեր պատգամավորներին հյուրընկալում իր գյուղ, հատկապես Սոգյութլվա հերոսամարտին (այն  սառնաղբյուրցիների՝ 1918 թվականի մայիսի 18-22 –ը թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերում տարած հաղթանակն է) նվիրված միջոցառումներին: Նշենք, որ այս գյուղից է նաեւ ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play