Ամերիկացի գիտնականները պարզել են հակաբիոտիկների գլխավոր վտանգը երեխաների համար


Ամերիկացի գիտնականները պարզել են հակաբիոտիկների գլխավոր վտանգը երեխաների համար

  • 10-02-2017 17:58:09   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի և Ցինցինատի մանկական բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկները նորածին երեխաների մոտ կարող են մեծացնել թոքաբորբի հավանականությունը: Իրենց եզրակացությունները հետազոտողները հրապարակել են Science Translation Medicine ամսագրում: 
 
Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նոր ծնված կենդանիների դիմադրողականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է աղիքային նյարդային բջիջների և բակտերիաների փոխազդեցությունը, որը մտնում է նորմալ միկրոֆլորայի բաղադրության մեջ: 
Պարզվել է, որ հակաբիոտիկները խոչընդոտում են բակտերիաների ներթափանցմանն աղիքի մեջ, որի արդյունքում դրանց փոխազդեցությունը նյարդային բջիջների հետ չի կատարվում: Դա հանգեցնում է նրան, որ ավշային բջիջները պաշտպանություն չեն ձևավորում ախտածին բակտերիաների նկատմամբ, որոնք վնասում են շնչառական համակարգը: 
Գիտնականների կարծիքով` այդ տվյալները ցույց են տալիս, որ հակաբիոտիկները նպաստում են մանրէներից նորածին երեխաների մահվան վտանգի մեծացմանը: Բացի այդ, հնարավոր է, որ հակաբակտերիալ դեղամիջոցների հետ է կապված ասթմայի առաջացումն այն մարդկանց մոտ, ովքեր դրանց նկատմամբ գենետիկ հակում չունեն: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ