Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մեկնել Բելառուս


Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մեկնել Բելառուս

  • 10-02-2017 17:58:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության տնօրեն Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր նամակ է հղել Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլևիչին՝ հայտնելով, որ չեղարկում է իր այցը Բելառուս, որտեղ պետք է մասնակցեր ԴՕՍԱԱՖ-Բելառուսի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը։
 
Արկադի Տեր-Թադևոսյանը նամակում գրել է. «Հարգելի՛ Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»։
 
 
 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն