Ներքին աուդիտի համակարգի կայացումը ՀՀ ՖՆ-ի համար լինելու է նախապատվություն


Ներքին աուդիտի համակարգի կայացումը ՀՀ ՖՆ-ի համար լինելու է նախապատվություն

  • 10-02-2017 19:23:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում  տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի և հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
 
ՀՀ ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի  այդ հանգույցի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ  ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյուանվետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով  ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:
 
«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման  մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը  մեզ համար լինելու է  նախապատվություններից մեկը: Կոնկրետ ես ինքս մեծ տեղ եմ տալու ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը եւ ֆինանսների նախարարությունը պետքէ ծառայի որպես օրինակելի նախարարություն:», - նշել է նախարար Վարդան Արամյանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play