«Համախմբումը» դատապարտում է Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») կալանավորումը


«Համախմբումը» դատապարտում է Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») կալանավորումը

  • 10-02-2017 19:29:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրկին կալանավորվել է Արթուր Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Հաց բերող» անունով:
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն անմիջապես կապվել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ եւ պատրաստակամություն հայտնել «Համախմբում» կուսակցության անդամներ, ԱԺ հինգ պատգամավորի անունից հանդես գալ որպես 
անձնական երաշխավորներ կալանքը խափանման միջոց չկիրառելու համար:Մենք խստորեն դատապարտում ենք դատարանի որոշումը՝ այն համարելով անընդունելի եւ անմարդկային:
 
Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:
 
ԱԺ պատգամավորներ
Վարդան Օսկանյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Վահե Հովհաննիսյան
Հայկ Խաչատրյան
Все файлы пров
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն