ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 12-02-2017 15:20:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
 
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Լոռու մարզի և Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղում է ձյուն:
 
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
 
*** 
 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
 
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն