«Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է


«Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է

  • 12-02-2017 15:43:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը
 
«Ժամանակ» թերթի կողմից 2017թ․-ի  փետրվարի 10-ին և 11-ին Միհրան Պողոսյանի անվան հետ առնչվող հրապարակված ակնհայտ ապատեղեկատվության և անձը վարկաբեկելու սին փորձերի վերաբերյալ
 
 
Տեղեկացնում ենք, որ սույն նամակը ստանալուց հետո  «Ժամանակ» թերթի #26 (3315) համարում վերոնշյալ հրապարակումները չհերքելու դեպքում ձեռնամուխ կլինենք օրենսդրությամբ սահմանված կարգով մեր իրավունքների պաշտպանությանը։
 
 «Ժամանակ» օրաթերթի և կից 1in.am կայքի կողմից թույլ տրվող շարունակական ու միտումնավոր անհեթեթ ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է։
 
Բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում չմոլորեցնե՛լ հանրությանը, տրամադրե՛լ բացառապես իրականությանը համապատասխանող և ստուգված տեղեկատվություն։ 
 
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվության համար լրատվամիջոցները կարող են դիմել Միհրան Պողոսյանի գրասենյակ՝ 060 577034 հեռախոսահամարով կամ ognakan.poghosyan@grasenyak.am էլեկտրոնային փոստի հասցեով։
 
Միհրան Պողոսյանի գրասենյակ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն