«ԱՅՍՕՐ նորարարության համար» համաժողովի արդյունքները Ներկայացվել են Եվրոպական Միության Դատին


«ԱՅՍՕՐ նորարարության համար» համաժողովի արդյունքները Ներկայացվել են Եվրոպական Միության Դատին

  • 13-02-2017 11:24:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«ԱՅՍՕՐ նորարարության համար» Համաժողովի Արդյունքները Ներկայացվել են Եվրոպական Միության Դատին Սույն թվականի փետրվարի 3-ից 6-ը Երևանում կայացած Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի՝ «ԱՅՍՕՐ նորարարության համար» խորագիրը կրող առաջին նորարարական համաժողովը տեղացի և օտարերկրյա 120 երիտասարդ առաջնորդների միավորեց նորարարական լուծումների շուրջ:

Ընդգրկված վեց հանձնաժողովներում՝ երիտասարդները քննարկեցին այնպիսի կարևոր սոցիալական թեմաներ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների գործունեության խթանումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դերը գիտության ու տնտեսագիտական ոլորտներում, թվային միասնական շուկայի (DSM) զարգացումը, սննդի անտանգությունը: Քառօրյա քննարկումների արդյունքում երիտասարդները կազմեցին լուծումների փաթեթներ և բիզնես առաջարկներ՝ նշված խնդիրների վերաբեյալ, որոնք էլ, ուղարկվելով համաժողովի աջակից ԵՄ պատվիրակությանը Հայաստանում, ներկայացվեցին Եվրոպական Միության դատին: Լուծումներն ու առաջարկերն իրագործմանն էլ ավելի մոտ դարձնելու համար դրանք համաժողովի գործընկեր Ստարտափ Արմենիա կազմակերպության շնորհիվ կտարածվեն տեղի և միջազգային սոցիալական ձեռնարկատերերի շրջանում: Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հայ պատվիրակները հնարավորություն ստացան ներկայացնելու Հայաստանը ս.թ. ապրիլ ամսին Նորվեգիայում կայանալիք ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին: Մասնակիցները հայտնի դարձան գաղտնի քննարկման ու գնահատման արդյունքում:

Նշենք, որ «ԱՅՍՕՐ նորարարության համար» համաժողովը համաֆինանսավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից:

Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել համաժողովի գլխավոր կազմակերպիչ Տաթևիկ Մկրտումյանի հետ՝ հեռ. +374 91 704515, էլ. հասցե. aysor@eyparmenia.org:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն