ՀՕՖ-ը հրաձգարան ու տեխնոլոգիական դասարան է հիմնել Տավուշի Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում


ՀՕՖ-ը հրաձգարան ու տեխնոլոգիական դասարան է հիմնել Տավուշի Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում

  • 13-02-2017 12:56:41   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի դպրոցում փետրվարի 11-ին, տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հիմնած նոր հրաձգարանի ու տեխնոլոգիական դասարանի բացման պաշտոնական արարողությունը, որն իրենց երգ ու պարով ջերմացրին դպրոցի աշակերտները։
 
Հիմնանորոգված ու կահավորված հրաձգարանը զբաղեցնում է Մովսեսի դպրոցի նկուղի մի մասը, այն կնպաստի դպրոցի բարձր դասարանցիների՝ զինվորական հմտություններ ստանալու գործին։ Նորաստեղծ տեխնոլոգիական դասարանը նույնպես վերանորոգված է, ապահովված է նոր կահույքով ու անհրաժեշտ սարքավորումներով։ Մովսեսի դպրոցն ունի 112 աշակերտ։
 
Աշխատանքները կատարվել են ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա բազմաբաղադրիչ ծրագրի (ԱՀՏՄ) շրջանակներում։ 2013-ին մեկնարկած ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
 
«Այսուհետ մովսեսցի աշակերտները հնարավորություն կունենան զբաղվելու կարուձեւով  ու փայտի փորագրությամբ, ինչպես նաեւ զինատեսակներին տիրապետելու պրակտիկ հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն։ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը նպաստում է ուսման պայմանների բերալավմանն ու դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշում է ՀՕՖ-ի Կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն էդուարդ Կարապետյանը։
 
Բացման արարողության ավարտին ԱՏՀՄ ծրագրի բարերարներ տեր եւ տինիկ Մարդիգյաններին դպրոցի տնօրինության կողմից հանձնվել է Մովսեսի դպրոցի հիմնադիր Սարգիս Տեր-Բադալյանցի անվան մեդալ:
 
5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան 30 ուսումնական հաստատությունում ու մանկապարտեզում մասնակի կամ ամբողջական վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play