ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը


ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը

  • 13-02-2017 12:57:44   | Ինդոնեզիա  |  Քաղաքական

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը փետրվարի 7-12-ը Հռոմում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը: Հանդիպումն ուղեկցվել է YEPP խորհրդի հավաքով, որը նվիրված է եղել Եվրոպայում պոպուլիզմի դեմ պայքարին: Հավաքին մասնակցել են Եվրոպական տարբեր կազմակերպությունների ավելի քան 250 ներկայացուցիչներ:
Հանդիպմանը  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Արուսյակ Պողոսյանը և Մարգարիտա Սիրեկանյանը:
 
Հոբելյանական հավաքի ընթացքում քննարկումներ են եղել պոպուլիզմի ներկայիս մարտահրավերների, պայքարի միջոցների և եղանակների շուրջ, անցկացվել են թեմատիկ դեբատներ: 
 
Հավաքի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված հասարակական միջոցառմանը, որը կրել է «ԵԺԿ ձայնը. Քրիստոնեական դեմոկրատիայի իմպուլսները՝ ուղղված Միացյալ Եվրոպայի ստեղծմանը» խորագիրը: 
 
Հավաքն ավարտվել է հոբելյանական հանդիպմամբ, որի ընթացքում Եվրոպայի երիտասարդ առաջնորդները և քաղաքական գործիչները կլոր սեղանի շուրջ քննարկումներ են ունեցել Եվրոպայի երիտասարդության պատմական ժառանգության, ներկա գործունեության և ապագայի վերաբերյալ: 
 
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դալլը, որն իր խոսքում նշել է, որ այժմ առավել քան երբևէ  կարևոր են երիտասարդների գաղափարները, քանի որ քննարկման է դրված Եվրոպայի ապագան, և երիտասարդները կարող են դիմագրավել ներկա մարտահրավերներին ու ստեղծել զարգացման նոր ուղի Եվրոպայում: ԵԺԿ նախագահը հավելել է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է ունենա իր հիմնադիր հայրերը, ուստի նոր սերունդը պետք է իրականացնի Եվրոպայի ապագայի կերտման հաջորդ քայլերը:  
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play