Գլաձոր գյուղում տանիք է փլուզվել


Գլաձոր գյուղում տանիք է փլուզվել

  • 13-02-2017 13:04:51   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Փետրվարի 13-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են երկհարկանի տան (130 քմ, կառուցված է 2008 թ.) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ):
 
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Գլաձորի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
 
← Վերադառնալ ցուցակին
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play