«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը հայտ է ներկայացրել` «Հաց բերողի» ձերբակալման պատճառը պարզելու համար


«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը հայտ է ներկայացրել` «Հաց բերողի» ձերբակալման պատճառը պարզելու համար

  • 13-02-2017 13:27:53   | Հայաստան  |  Քաղաքական

“Ազատություն և հայրենիք” հիմնադրամը 2016 թ-ի հոկտեմբեր ամսից սկսեց մանրամասն հետաքրքրվել Արթուր Սարգսյանի գործով և նույն թվի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրեց նամակ` իրազեկելով, որ 2016 հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:
 
Սույն տեղեկության հիման վրա, ՀՀ քննչական մարմինների հետաքննության և բժշկական հարիր հետաքննությունից հետո, 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց:
Հաշվի առնելով այն, որ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշումը չի փոփոխվել, մեր զարմանքն ու անհանգստությունն ենք հայտնում, տեղեկանալով, որ սույն թվականի փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվել է, այսինքն փաստացի օրենքը նորից խախտվել է:
փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել, որը իր հիվանդությունների հետ անհամատեղելի է ու նրա կյանքին վտանգ է սպառնում:
Մամուլից ստացվող հակասական տեղեկատվությամբ չբավարարվելով, «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը իր կողմից հայտ է ներկայացրել պետական մարմիններին` պարզելու համար Արթուր Սարգսյանի ձերբակալման պատճառը:
Մեր որդեգրած սկզբունքներին հավատարիմ, պարտավորվում ենք հանրությանը իրազեկել ստացվող տեղեկատվության մասին:
 
<<Ազատություն և հայրենիք>> հիմնադրամ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական