Հայկ Դեմոյանը երախտագիտության մեդալ է հանձնել «Ազդակ»-ի խմբագիր Շահան Գանտահարյանին


Հայկ Դեմոյանը երախտագիտության մեդալ է հանձնել «Ազդակ»-ի խմբագիր Շահան Գանտահարյանին

  • 13-02-2017 14:09:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հենրի Մորգենթաու» երախտագիտության մեդալ հանձնեց «Ազդակ » օրաթերթի գլխավոր խմբագիր և տնօրեն Շահան Գանտահարյանին:
 
ՀՑԹԻ գնահատում և կարևորում է Ազդակի խմբագրության, մասնավորապես գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի աջակցությունը և մասնակցությունը Հայկ Դեմոյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարեկիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարի լիբանանահայ համայնքի հետ տարվող աշխատանքներին: 
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը տարիներ ի վեր ունեն սերտ համագործակցություն: Ազդակի էջերում հրատարակվում են ՀՑԹԻ գործունեությունը լուսաբանող և ՀՑԹԻ կայքէջում հրապարակվող տեղեկություններ: Ազդակի բացառիկ հատորներում լույս են տեսնում նաև ՀՑԹԻ գիտաշխատողների հոդվածները: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն