Հանձնարարվել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները


Հանձնարարվել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները

  • 13-02-2017 15:39:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ:
 
Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ`  ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների կոմունալ ծառայություններին հանձնարարել է հնարավորին արագ և պատշաճ կազմակերպել շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացման աշխատանքները:
«Ձնահեռացմանը զուգահեռ՝ մշտական ուշադրության կենտրոնում պահեք նաև շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացումը: Համագործակցելով ԱԻՆ-ի և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ՝ օպերատիվ կազմակերպեք և իրականացրեք այդ աշխատանքները: Այս հարցում խստորեն հետևեք, որ համատիրությունները ևս կատարեն իրենց պարտավորությունները, ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով շարունակեն սպասել, թե երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կկատարի իրենց իսկ պարտականությունը: Նման վարքագիծն ուղղակի անընդունելի և աններելի է, հատկապես հաշվի առնելով, որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է աշխատանքներ տանել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play