Համաժողով «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով


Համաժողով «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով

  • 13-02-2017 16:51:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Այսօր տեղի ունեցավ «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» վերտառությամբ համաժողով: Համաժողովը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր ամփոփել իրավիճակը` կապված Հայաստանում Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների իրականացման հետ` դրանց վերաբերյալ հետագա քայլերը սահմանելու հարցում: 
 
«Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում (http://eap-pcf-eu.coe.int): 
 
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ պարոն Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանը:
 
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ՝ 
 
Լուսինե Գեղամյան
Ծրագրի օգնական
Հեռ.: +37410 546 322 (ext. 115)
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն