Հաստատվել է պետական ծառայողների կողմից երրորդ փուլի բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը


Հաստատվել է պետական ծառայողների կողմից երրորդ փուլի բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

  • 14-02-2017 15:23:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ: 
 
Հրամանով դիմում-հայտերի  ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաև գերատեսչական տեղեկանքի ձևերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/Scan%2005-N.pdf:
 
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը (http://minurban.am/lows/files/1209k.voroshum.pdf):
 
Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: 
 
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է Արդշինբանկ ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն