Վահան Մարտիրոսյանը մասնակցելու է Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին


Վահան Մարտիրոսյանը մասնակցելու է Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին

  • 14-02-2017 15:28:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։
 
Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Գերմանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և 
հեռահաղորդակցություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, էներգետիկա։
 
Մեր պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play