Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիայի հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա


Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիայի հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա

  • 14-02-2017 16:08:48   | Իտալիա  |  Մշակույթ

Հունվարի 31-ին Հռոմի օպերային թատրոնում տեղի ունեցած համերգային ծրագիրն, իտալացի գործընկերների խոսքերով, առանձհահատուկ  հետաքրքրություն  և խանդավառություն  է առաջացրել երաժշտասերների շրջանում: Ծրագրում հնչել  է Պ.Ի. Չայկովսկու, Իգոր Ստրավինսկու և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները: 
 
Հռոմում և Վատիկանում հայկական դեսպանատներից ստացված լուրերի համաձայն համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ: Հռոմի օպերային թատրոնից հայտնեցին<<Իրականում համերգը ունեցավ մեծ հաջողություն՝հաշվի առնելով ունկդիրների արձագանքը: Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիան անզուգական էր: Չնայած  ժամանակակից երաժշտություն լինելուն, այն խոսում է սրտի և  ինտելեկտի հետ այնպես, որ անգամ երիտասարդ և ունկնդիրների ամենալայն զանգվածները կարող են զգալ ու գնահատել այն>>:
Համերգի դիրիժոր` տաղանդաշատ Ջորջ Փեհլիվանյանն իր հերթական մեծ հաջողությունը գրանցեց այս համերգով: Հայազգի երաժիշտը ղեկավարում է աշխարհի հանրահայտ նվագախմբերը և աշխատատում հեղինակավոր մենակատարների հետ:        
Ամերիկյան <<Լեոնարդո>> հանդեսը դեռևս 1991թ. գրել էր, որ Ռոստոմյանի ստեղծագործությունները, մասնավորապես Երրորդ Սիմֆոնիան մեծ ժողովրդականություն են վայլում Արևմուտքում: Աշխարհի բազմաթիվ բեմերում սենսացիոն հաջողություն ունենալուց հետո, այսօր հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա: Հռոմի պատմական բեմում ստեղծագործության իտալական պրեմիերային հաջորդելու են Միլանի և Տոսկանայի նվագախմբերի կատարումները, ինչպես նաև պատվեր`գրելու նոր սիմֆոնիա մեծ նվագախմբի համար:
 
Հռոմի օպերային թատրոնը բացվել է 1880թ. Ջիակինո Ռոսինիի Սեմիրամիդեի ներկայացմամբ: Կառույցի շինարարությունը հովանավորել է Դոմենիկո Կոնստանցին, ով պատվիրել էր Միլանցի ճարտարպետ Ակիլ Սֆոնդրինիին կյանքի կոչել այս հոյակերտ շինությունը: Կոստանցիի անունը կրող համերգասրահի գմբեթի հոյակերտ ֆրեսկաները պատկանում են իտալացի վարպետ Աննիբալե Բրուգնոլիին: 1900թ.-ին այստեղ է տեղի ունեցել ջոակոմո Պուչինիի Տոսկայի պրեմիարան: Օպերային թատրոնի հիմնական Կոնստանցի համերգասրահում են տեղի ունեցել բազմաթիվ պատմական ներկայացումներ և ելույթներ, որոն թվում Նորման Մարիա Կալասի կատարմամբ, հռչակավոր օպերաներ` Կառլո Մարիա Գիուլինիի, Ռիկարդո Մուտիի, այլ հեղինակավոր երաժիշտների մասնակցությամբ: 1946թ. Միապետության անկումից հետո, թատրոնը վերանվանվեց թագավորականից` Հռոմի օպերային թատրոնի: Հռոմի օպերային թատրոնի ցմահ դիրիժորն է Ռիկարդո Մուտին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ