Արորդիները համախմբվել են ազգային համերաշխության ծրագիր մշակելու համար. Երևանում կայացավ նրանց 1-ին համաժողովը (տեսանյութ)


Արորդիները համախմբվել են ազգային համերաշխության ծրագիր մշակելու համար. Երևանում կայացավ նրանց 1-ին համաժողովը (տեսանյութ)

  • 14-02-2017 19:24:25   | Հայաստան  |  Հասարակություն



Ազգային խնդիրների լուծումը գտնելու և Հայաստանում ստեղծված իրավիճակը կտրուկ փոխելու  նպատակով օրերս Երևանում կայացավ Արարչի որդիների կամ այլ կերպ ասած Արորդիների առաջին համաժողովը: Այն համախմբել էր Հայաստանի հետագա ճակատագրով մտահոգ հասարակական-քաղաքական գործիչներին, որոշ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներին: 
 
Արորդիները համոզված են` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայոց պետականությունը դարձյալ կանգնած է փորձությունների առջև, իսկ աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները պարտադրում են զգոն լինել: Այս համատեքստում նրանք կարևորում են ազգային արժեհամակարգի հենքով գաղափարախոսության և երկրի զարգացման իրատեսական ծրագրի մշակումը: 
Ա. Գրիգորյանի բնութագրմամբ` ազգային համերաշխության ծրագրի մշակումը և դրա քննարկումը տարբեր գաղափարական հոսանքների և կառույցների հետ հանգեցնելու է ազգային պետության ստեղծմանը: Արորդիների պատկերացմամբ` ազգային պետությունը պետք է գոյություն ունենա ազգային բնօրրանում, որտեղ պետական շահը բարձր կլինի անհատականից:   
Համաժողովի ավարտին մասնակից արորդիները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են իրենց մասնակցությունը և նպաստը բերել երկրի անվտանգությանն ու կայուն զարգացմանը միտված գործընթացներին, միաժամանակ նրանք հանրության կոչ արեցին օժանդակել իրենց ամրապնդել ազգային պետականությունը, հզորացնել այն, դարձնել անվտանգ, իրավական և բարեկեցիկ: Այս ամենին հասնելու համար համաժողովը ձևավորում է համակարգող խորհուրդ, որը նախանշելու է կոնկրետ ռազմավարություն:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն