Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 7 մլրդ ՀՀ դրամ


Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 7 մլրդ ՀՀ դրամ

  • 14-02-2017 17:24:01   | Հայաստան  |  Սպորտ

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլն ԱՄՆ դոլարը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում:
 
Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող լողավազանը և հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163,934.00 ԱՄՆ դոլար: Լողավազանը կնպաստի Իջևան քաղաքում ջրային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:
 
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017 թվականին մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 ԱՄՆ դոլարի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային և մենապայքարային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:      
 
Ընթացիկ տարում սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017 թվականին մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,371.12 ԱՄՆ դոլար, հաջորդ տարիներին՝ 824,742.27 ԱՄՆ դոլար:
 
Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ԱՄՆ դոլար:
 
4,123,711.34  ԱՄՆ դոլարի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ