«Արմաթի» սաները կարող են թղթային գծագրերի թվայնացման աշխատանքներ կատարել


«Արմաթի» սաները կարող են թղթային գծագրերի թվայնացման աշխատանքներ կատարել

  • 15-02-2017 11:49:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սաներ արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ: Հարկ է նշել, որ  արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում)  շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում: Այս առիթով ԻՏՁՄ-ն փնտրում է անհատների և ընկերությունների, ովքեր համագործակցում են և/կամ կապեր ունեն եվրոպական շինարարական ու մեխանիկական նախագծային կազմակերպությունների հետ և կարող են ԻՏՁՄ-ին երաշխավորել ու ներկայացնել որպես կազմակերպություն, որը կարող է ձեռնամուխ լինել թղթային գծագրերի թվայնացման գործին:
 
‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիաների սաների կողմից գծագրերի արխիվների թվայնացման իրականացումը կօգնի նրանց գումար վաստակել՝ օգտագործելով ստացած գիտելիքը, ինչպես նաև կնվազեցնի սեփական բնակավայրը լքելու և երկրից արտագաղթելու հավանականությունը: 
ԻՏՁՄ-ի ջանքերով և մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում ներկա պահին գործում է 197 ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում են շուրջ 5000 դպրոցականներ:  Դրանցից 110 լաբորատորիներ ներկայումս համալրված են եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում: 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play