Անցած գիշեր արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր.ԼՂՀ ՊՆ


Անցած գիշեր արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր.ԼՂՀ ՊՆ

  • 15-02-2017 11:58:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:
 
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play