ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը
15-02-2017 15:06:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը: Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել: Արդյունքում, նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
Վարչապետի մոտ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել հետևյալ ներդրումային ծրագրերը: Աղյուսակում ծրագրերը ներկայացվում են ըստ մարզերի:
Պտղավան, Հաղթանակ, Գոշ, ԼճկաձորՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից
ՍևքարՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում
ԱյրումՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում: