Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել պետծառայողների համար նախատեսված նորակառուց համալիրում


Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել պետծառայողների համար նախատեսված նորակառուց համալիրում

  • 15-02-2017 18:05:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի տարածք, շրջել բնակարաններում և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: 
 
Վերը նշված հասցեում կառուցված շենքերի բնակարանները, որոնք նախատեսված են պետական համակարգի աշխատողների համար` համաձայն կառավարության համապատասխան որոշման, բնակիչներին պետք է հանձնվեն սույն թվականի մարտի 1-ին: 
 
Հանձնման-ընդունման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելու նպատակով Ն. Սարգսյանը կառուցապատող «Միկշին» ընկերության ղեկավարի հետ զրուցել է բնակարանների, դրանց ներքին և արտաքին հարդարման աշխատանքների որակի և շահագործման հանձնելու ժամկետների մասին:
 
Ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահեցրել է Կոմիտեի նախագահին, որ այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 90%-ից ավելին և բնակարանները պատրաստ են հանձնման, որը կիրականացվի նախատեսված ժամկետներում: 
Կատարված աշխատանքները դրական են գնահատվել Կոմիտեի նախագահի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից: 
 
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել էր պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը (http://www.minurban.am/lows/files/821k.voroshum.pdf):
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play