Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով


Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

  • 15-02-2017 18:23:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության տարածքում`
 
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով: 
 
 
 
Երևան քաղաքում`
 
Փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`   15.40C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`      -21.00C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`    -0.90C
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն