Ատեստավորման գործընթաց Հարկադիր կատարման ծառայությունում

15-02-2017 18:48:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ փետրվարի 15-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը:  Գործընթացին մասնակցում է թվով 11 հարկադիր կատարող, որոնց ատեստավորումը հետաձգվել էր, և որոնք սահմանված կարգով անցել են վերապատրաստման դասընթացներ: 
 

Նշենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, ըստ որի՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից