Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արարատի մարզային վարչությունում


Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արարատի մարզային վարչությունում

  • 15-02-2017 19:20:32   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: 
 
Խորհրդակցությանը մասնակցում էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծեց այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն: 
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանի աշխատանքի առաջնահերթություններին՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանում, մասնագիտական բարձր որակների ապահովում, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդում: 
Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով:
Վլադիմիր Գասպարյանը առանձնացրեց նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում: 
Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ընտրացուցակները վերջնական  տեսքի բերելու խնդիրը և պահանջեց անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ:
Ծառայության ընթացքում ծագող խնդիրների ու դրանց լուծման ուղիների մանրամասն և առարկայական քննարկումից հետո  Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն