Հունվարի 30-ից փետրվարի 10-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 133 նամակ
15-02-2017 20:11:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 30-ից փետրվարի 10-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 133 նամակ, որից 113-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 20-ն ընթացքի մեջ է:
Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, իրավաբանական, սոցիալական, եկամուտների, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով. ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով: