Առաջիկա օրերին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ


Առաջիկա օրերին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ

  • 16-02-2017 12:22:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:
 
18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           13.90C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -13.90C (1976 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -0.30C
Նոյյան տապան  -   Հասարակություն