Գործադիր բոլոր մարմինների ղեկավարներն առաջարկություններ կներկայացնեն շենքային տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ


Գործադիր բոլոր մարմինների ղեկավարներն առաջարկություններ կներկայացնեն շենքային տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ

  • 16-02-2017 13:02:22   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Կառավարության փետրվարի 16-ին կայացած նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած երրորդ հանձնարարականը վերաբերում էր շենքային տարածքների արդյունավետ օգտագործմանը: 
 
Ըստ նրա` պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցրած շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են որ համապատասխանում են նորմատիվային հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում: 
Այս նպատակով վարչապետը գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ և մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը` ներկայացնելով միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play