Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը


Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

  • 16-02-2017 14:46:19   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
 
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
 
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Սյունիքի մարզում տեղում է ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
*** 
 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
 
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play