Ըստ ՏԶՆ նախարարության Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով


Ըստ ՏԶՆ նախարարության Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով

  • 16-02-2017 17:08:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում, ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: 
Նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին:
 
Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:
Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում Օրենքի գերակայություն և Կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն