Մեկնարկել է ԼՂՀ ՀԿՀ-ում հավատարմագրված լրագրողների հայտագրման գործընթացը


Մեկնարկել է ԼՂՀ ՀԿՀ-ում հավատարմագրված լրագրողների հայտագրման գործընթացը

  • 16-02-2017 18:28:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 20-ին կայանալիք Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի հետ կապված՝ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի շենքում արդեն ստեղծվել ու փետրվարի 18-ից գործելու է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԿՀ) Մամուլի կենտրոնը (ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փ., 4)։ Մամուլի կենտրոնի ղեկավարն է Երվանդ Հաջիյանը։
 
Կենտրոնն ապահովված է համացանցով և միջազգային հեռախոսակապով, համակարգչային և կազմակերպչական այլ անհրաժեշտ տեխնիկայով՝ միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունը նորմալ կերպով ապահովելու համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կտրամադրվեն մեդիա-փաթեթներ՝ ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ կայանալիք Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ տեղեկատվական անհրաժեշտ նյութերով։
 
ԼՂՀ ՀԿՀ նախագահի, ինչպես նաև միջազգային դիտորդների հետ ճեպազրույցներն ու մամլո հաղորդագրությունները կհրապարակվեն անմիջապես՝ Մամուլի կենտրոնի շենքում։ Բացի այդ, Հանրաքվեի օրը՝ երեք ժամը մեկ, նախնական տվյալներ կհրապարակվեն քվեարկության ընթացքի մասին։
 
ԼՂՀ ՀԿՀ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի ընթացքն ու արդյունքները։
 
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի տրանսպորտային միջոց՝ փետրվարի 18-ին ժամը 10:00-ին Երևանից Ստեփանակերտ տեղափոխվելու համար: Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 17-ը, ժամը 15:00: Դիմել presscecnkr@gmail.com հասցեով՝ նշելով լրատվամիջոցի անվանումը և լրագրողների անուններն՝ իրենց կապային տվյալներով: Երևանից ուղևորվելու վայրի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն