ՀՅԴ-ն ընտրություններին գնում է առանձին ցուցակով


ՀՅԴ-ն ընտրություններին գնում է առանձին ցուցակով

  • 16-02-2017 18:11:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. Արմեն Ռուստամյանը՝ «աջաբսանդալային» դաշինքների եւ իշխանական համակարգը փշրելու մասին
 
ՀՅԴ-ն հայտարարել է, որ ընտրություններին գնում է առանձին ցուցակով եւ այսօր հրապարակելու է ՀՅԴ համամասնական եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակները: 
 
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ իրենք ամեն ընտրատարածքում էլ ունեն հեղինակություն վայելող մարդիկ, որոնց առաջադրելու են: «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ ասում են՝ բացի Հակոբ Մաթիլյանից, որն Արթիկում է հայտնի, ՀՅԴ-ն ուրիշ ազդեցիկ, հեղինակավոր մարդիկ չունի, որ ձայն հավաքեն, համաձա՞յն եք, նա պատասխանեց. «Համաձայն չեմ բացարձակապես: Հակոբ Մաթիլյանը, այո, շատ հարգված ընկեր է, բայց իր նման եւ իրենից էլ ոչ պակաս թափով մարդիկ կան, դաշնակցական նաեւ, որ տարբեր տեղերում առաջադրվելու են»: Մեր դիտարկմանը, որ այդ ռեյտինգային ցուցակներում հիմնականում թաղային հեղինակությունների միջեւ է պայքարը, եւ ասում են՝ դուք այդպիսի «զոռբա» անդամներ, այդ պրոֆիլի մարդիկ չունեք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հեղինակությունները միայն զոռբայության վրա չեն: 
 
Մարդիկ երկար տարիներ այդ թաղերում ապրել են, իրենց պահվածքով ձեռք են բերել ի վերջո, որոշակի հեղինակություն: Նաեւ մենք ունենք արդյունքներ՝ նախորդ ընտրությունների մասով, թե տվյալ թաղում այդ մարդը ինչքան ձայն է հավաքել, որ ՀՅԴ-ն ունեցել է, վերջին հաշվով դա նաեւ իր շնորհիվ է: Այս ամենը շատ օբյեկտիվ գնահատելու ձեւեր կան»: 
 
Արմեն Ռուստամյանն aravot.am-ին ասել էր, որ իրենք ընտրություններին ինքնանպատակ, պարզապես թիվ արձանագրելու համար չեն գնում, մեծամասնություն ձեւավորելու խնդիր էլ չեն դնում. «Մենք հստակ ծրագիր ունենք ու դրանով ենք առաջնորդվելու»: Մեր հարցին՝ այսինքն՝ իշխանափոխություն չե՞ք ուզում, ու եթե լուրջ տեղեր չունենաք ԱԺ-ում, ձեր ծրագիրն ինչպե՞ս եք իրականացնելու, նա պատասխանեց. «Մենք արդեն իշխանափոխության նախադրյալներն ամբողջությամբ ստեղծել ենք: Այսօր իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել՝ մեր այս փոփոխությունների արդյունքում: Մարդիկ դա չեն տեսնում ուղղակի: Երբ ընտրությունները հնարավորություն են տալիս իշխանափոխություն իրականացնելու, դա այն է, որին մենք ձգտել ենք: Այսօր եթե որեւէ մեկը չունի երաշխիք, որ միանձնյա կարող է մեծամասնություն ունենալ, բա դրանից լավ ընտրակա՞րգ, որը հնարավորություն է տալիս իշխանությունը փոխել: 
 
Շարունակությունը  այստեղ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը