Տիգրան Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին (տեսանյութ)


Տիգրան Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին (տեսանյութ)

  • 16-02-2017 18:39:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ա1+ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի:
 
Այսպիսի դիմում այսօր պատգամավորը մուտք էր արել դատարանի գրասենյակ՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով:
 
«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:
 
Ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի  ուշադրությունը հրավիրեց  ծառայությունների մատուցման պայմանագրի վրա: Ըստ այդ պայմանագրի՝  Տիգրան Ուրիխանյանը  1 տարի ժամկետով ամսական 300,000 դրամ պետք է վճարեր՝ գովազդի համար:
 
Բացի Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելուց,  Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՎՏԲ բանկից խոշոր չափի՝ 1 մլն դրամի շորթում կատարելու մեջ:
 
Ապացույցների հետազոտումը կշարունակվի նաեւ մարտի 6-ին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը