Ռազմավարական էկոլոգիական գնահատման հարցերը` մասնագետների քննարկման առարկա

16-02-2017 18:40:31   | Հայաստան  |  Տնտեսություն
2017թ. փետրվարի 16-ին  տեղի է ունեցել «Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային իրավական դաշտի մշակումը Հայաստանում» թեմայով  2-րդ կլոր սեղան  քննարկումը: Միջոցառումն իրականացվել  է ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի քարտուղարության և Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի հետ համատեղ:  
 

 Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը` նշելով ՌԷԳ համակարգի հիմնական դերակատարների պարտականությունները շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման գործընթացում: <<Մենք նախաձեռնել ենք  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքի փոփոխություններ, օրենքի ավելի հստակեցում` առաջնային համարելով այն, որ առաջարկվող փոփոխությունները լինեն մեր գործընկեր կառույցների կողմից ընդունելի, բխեն ազգային շահերից>>,- հավելել է նախարարի տեղակալը: 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային օրենսդրության փաթեթում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև ՌԵԳ իրականացման գործընթացի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որում  նշվում է վերջինիս համակարգի հիմնական դերակատարների պարտականություններ գնահատման իրականացման մեխանիզմները: Քննարկման ընթացքում ներկայացվել են այլ երկրների ՌԷԳ գործընթացների օրինակները: 
  Միջոցառմանը մասնակցել են տնտեսական հիմնական  ծրագրերի մշակման համար պատասխանատու գերատեսչությունների, հասարակական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից