Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

16-02-2017 19:13:16   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները:
 


Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:
*** 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից