Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը


Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը

  • 16-02-2017 19:33:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան:
 
Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
 
«Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն ենք հայտնում այն սկսված գործին, որի հիմքը դրվել է 80-ական թվականներին՝ շարունակել մեր պայքարը, հզորացնել մեր պետականությունը և տարածաշրջանում մեր կայուն տեղն ու դիրքը ունենալ»,- նշել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն