Հայաստանի Երկրի նկարագրի շնորհանդեսը 2017-ի ամռանը՝ Երևանում


Հայաստանի Երկրի նկարագրի շնորհանդեսը 2017-ի ամռանը՝ Երևանում

  • 16-02-2017 19:41:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ՀՀ պատվիրակության կազմում 2017 թ. փետրվարի առաջին տասնօրյակում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնած՝ Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ թեմայով աշխատաժողովին, ուր իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մոլդովայի, Տաջիկիստանի, Սերբիայի, Ղրղստանի, Անգոլայի պատվիրակությունները:  
 
ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում  ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը: 
Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Երկրի նկարագիրը` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, աղետների ռիսկերի նվազեցման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:
Երկրի նկարագիրը հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում և դրա շնորհանդեսը նախատեսվում է 2017 թվականի հունիս ամսին՝ Երևանում:
Հայաստանի Երկրի նկարագրում արված առաջարկությունների հիման վրա                քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետների և Ազգային փորձագետի հետ համատեղ Հայաստանի համար մշակվել է գործողությունների Ազգային պլանի նախագիծ, որում՝ 6 հիմնական ուղղություններով (քաղաքաշինության քաղաքականություն, բնակարանային-կոմունալ տնտեսություն, բնակարանային քաղաքականություն, շինարարություն, հողային-գույքային հարաբերություններ, էներգախնայողություն), ներկայացված են նպատակները, խնդիրները, որոնք լուծելու և սահմանված նպատակներին հասնելու համար սահմանված են ժամկետներ (ըստ փուլերի) և տրված են նախնական ֆինանսական գնահատականներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play