ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտե-Համաշխարհային բանկ քննարկում՝ աղետների ռիսկերի կառավարման թեմայով

16-02-2017 20:02:35   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը և դրա իրականացման ուղղությունները:
 


Ողջունելով հյուրերին` Ա. Ղուլարյանը առաջին հերթին աղետների ռիսկերի կառավարման համատեքստում կարևորել է հանրապետությունում սեյսմակայուն շինարարության ապահովման հարցը, քանի որ Հայաստանը զերծ չէ թե´ տեխնածին, թե՛ բնական աղետներից:
Կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ խնդրի լուծման նպատակով մեր երկիրն արդեն իսկ Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում է «դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»:
 Միաժամանակ նա հյուրերին ներկայացել է մեր իրականության մեջ դեռևս գործող այն նորմատիվային փաստաթղթերի ցանկը, որոնք առաջնային վերանայման կարիք ունեն և Կոմիտեի 2017 թվականի գերակա խնդիրների թվում են: 
Բանկի ներկայացուցիչ, աղետների ռիկերի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբենը շնորհակալություն հայտնելով ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` վստահեցրել է, որ իրենք պատրաստակամ են աջակցություն ցուցաբերել աղետների ռիկերի կառավարման ուղղությամբ տարվող միջոցառումներին:
 Հանդիպման ավարտին որոշվել է աշխատանքների հետագա իրականացումն ապահովելու նպատակով ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և մշակել համապատասխան ժամանակացույց:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից